Առցանց աջակցություն համացանցում

    Հավելյալ աջակցություն, թարմացումներ, ծրագրային ապահովման ներբեռնումներ և ուսումնական նյութեր ստանալու համար այցելե՛ք www.sony-mea.com/en/electronics/support կայքէջը

    Հաճախորդների աջակցության կենտրոն

    Մեր մասնագետները պատրաստ են Ձեր հարցերին անմիջապես լուծում տալ։

    Տեխնիկական աջակցություն և վերանորոգում

    Ծանոթացե՛ք մեր ինժեներների հետ, ովքեր Սպասարկման կենտրոնում կլուծեն ցանկացած տեխնիկական խնդիր


    Շնորհակալություն Sony-ի արտադրանքը գնելու համար.

    Ծանոթացե՛ք ստորև նշված երաշխիքի տրամադրման պայմաններին.

    Sony Middle East and Africa FZE-ն (Ազատ գոտում գործող ընկերություն) («Մենք», «Sony») Ձեզ է տրամադրում արտադրողի երաշխիքային ապահովագրությունը, ինչպես սահմանված է Sony-ի արտադրանքի (Արտադրողի կողմից տրամադրվող երաշխիք») (1)-ից (4)-րդ բաժիններում:

    Խնդրում ենք ուշադիր կարդալ և հասկանալ ստորև ներկայացված երաշխիքի տրամադրման պայմանները.

    Արտադրողի երաշխիքի տրամադրման պայմաններ:

    1) Sony-ի արտադրանքներ, որոնց համար տրամադրվում է երաշխիք արտադրողի կողմից:

    Sony-ի արտադրանք ասելով՝ հասկանում ենք ստորև թվարկված Sony ապրանքանիշով արտադրանքներ, որոնք, որպես հաճախորդ, գնել եք Հայաստանի Հանրապետությունում լիազորված վաճառողից՝ գնման համար վավեր ապացույցով (բնօրինակ հաշիվ-ապրանքագիր կամ վաճառքի անդորրագիր).

    Sony-ի արտադրանքներ, որոնց համար երաշխիք է տրամադրվումԵրաշխիքային ժամկետ
    Հեռուստացույցներ1 տարի
    DVD և BD նվագարկիչ1 տարի
    Տնային կինոթատրոն1 տարի
    HiFi աուդիո համակարգ1 տարի
    HiFi բաղադրիչ1 տարի
    Ռադիոյի ձայներիզ1 տարի
    Ռադիոհեռագրիչ1 տարի
    Թվային երաժշտական նվագարկիչ1 տարի
    IC ձայնագրիչ1 տարի
    Խաղային մոնիտոր3 տարի**
    Խաղային ականջակալներ1 տարի
    Պրոֆեսիոնալ աուդիո համակարգ1 տարի
    WԱնլար բարձրախոս1 տարի
    Ականջակալներ (միայն Bluetooth մոդելները)1 տարի
    CԱվտոմեքենայի աուդիո համակարգ - ES շարքի հիմնական բլոկ, սաբվուֆերներ և բարձրախոսներ*3 տարի
    Փոխարինելի ոսպնյակներով տեսախցիկ2 տարի
    Փոխարինելի ոսպնյակներ2 տարի
    Տեսաձայնագրիչ և թվային տեսախցիկ2 տարի
    Պրոֆեսիոնալ տեսախցիկ ստեղծագործելու համար և թվային կինոտեսախցիկ (Նայեք ստորև ներկայացված ցանկը)2 տարի

     

     Մոդելներ

     

     

     

     

     

     

     

     

     

    Պրոֆեսիոնալ տեսախցիկ ստեղծագործելու համար

    ILX-LR1
    BURANO
    HXR-NX100
    HXR-NX200
    HXR-NX800
    ILME-FR7
    ILME-FX3
    ILME-FX30
    ILME-FX30B
    ILME-FX6
    ILME-FX6T
    ILME-FX6V
    PXW-Z190
    PXW-Z190T
    PXW-Z190V
    PXW-Z200
    PXW-Z90T
    PXW-Z90V

     

     

    Թվային կինոտեսախցիկ

    PXW-FX9T
    PXW-FX9TK
    VENICE (MPC-3610)
    MPC-3626 (VENICE 2 : 6K)
    MPC-3628 (VENICE 2 : 8K)

    *ES շարքին չպատկանող սաբվուֆերների և բարձրախոսների համար երաշխիք չի տրամադրվում
    ** 1 տարվա երաշխիքային ծածկույթ մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը կատարված ցանկացած գնումների համար

    Վերոնշյալ ցանկում տեղ չգտած արտադրանքների համար Արտադրողը երաշխիք չի տրամադրում, իսկ Երաշխիքի մասին տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Ձեր տեղական մանրածախ առևտրով զբաղվող վաճառողին.

    2) Արտադրատեսակներ, որոնց համար Արտադրողը երաշխիք չի տրամադրում:

    (i) Աքսեսուարներ (ինչպես օրինակ՝ հեռակառավարման վահանակներ, ադապտերներ, մալուխներ և նմանատիպ իրեր)

    (ii) Սպառվող նյութեր (բաղադրամասեր, որոնք արտադրանքի շահագործման ընթացքում պարբերաբար կփոխարինվեն, դրանց թվում են մարտկոցները և նմանատիպ իրերը)

    (iii) Արտադրանքի կոսմետիկ մասեր (ինչպես օրինակ՝ դարակներ, կոճակներ, անջատիչներ և նմանատիպ իրեր)

    (iv) Ծրագրակազմ և դրա ցանկացած թարմացում

    3) Արտադրողի երաշխիքի տրամադրման պայմաններ:

    a) Արտադրողի կողմից տրամադրվող երաշխիքից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հաշիվ-ապրանքագիր/անդորրագիր լիազորված վերավաճառողից, որում նշված կլինի Sony-ի համապատասխան արտադրանքի գնման ամսաթիվը.

    b) Արտադրողի կողմից առաջարկվող երաշխիքը վերաբերում է միայն Sony-ի վնասված արտադրանքի վերանորոգմանը, այլ ՈՉ թե արտադրանքի փոխարինման կամ այլնի համար.

    c) Արտադրողի կողմից առաջարկվող երաշխիքը ՉԻ ընդգրկում:

    - Արտադրանքի տեղափոխումը սպասարկման կենտրոն և հակառակ ուղղությամբ, առաքման ծախսերը, տեղական մաքսատան և փոխադրման հետ կապված ցանկացած այլ ծախս, որը կարող է առաջանալ.

    - Արտադրանքի որևէ մասի հեռացումը և տեղադրումը.

    - Բաղադրամասերի ցանկացած վնասվածք կամ այրում, որն առաջացել է գերտաքացման, խոնավության, հեղուկի, միջատների, արտաքին հարվածների, ապակու ջարդված կտորների, վթարների, տեղափոխման ժամանակ կրած վնասների, հոսանքի տատանումների, արտադրանքի չարաշահման, ոչ պատշաճ մաքրման, մաշվածության, բնական աղետի, արտակարգ իրավիճակի և/կամ ցանկացած գործողության հետևանքով, որը խախտում է կամ նախատեսված չէ շահագործման հրահանգներով.

    - Sony-ի արտադրանքը կեղծվել կամ վերանորոգվել է Sony-ի կողմից չլիազորված ցանկացած անձի կողմից.

    - Sony-ի արտադրանքները, որոնց մոդելի անվանումը կամ սերիական համարը չի համընկնում հավաքածուի, հաշիվ-ապրանքագրի/անդորրագրի կամ արտադրանքի տուփի հետ, կամ եթե դրանք փոփոխվել, հեռացվել կամ փչացել են.

    d) Միայն ստորև թվարկված Sony-ի կողմից լիազորություն ունեցող սպասարկման կենտրոնները կարող են ասել, թե արդյոք Արտադրողի երաշխիքը կիրառելի է վերոնշյալ պայմաններով, թե ոչ.

     4) Հրաժարում:

    Գործող օրենսդրությամբ թույլատրված չափով, Sony-ի արտադրանքի վրա չի կիրառվում որևէ ենթադրյալ երաշխիք (ներառյալ բավարար որակի կամ որոշակի նպատակի համար համապատասխանության երաշխիք)։ Կարող եք օգտվել սպառողի Ձեր իրավունքից կամ վերացնել Ձեզ պատճառված վնասը միայն արտադրողի երաշխիքում նշված եղանակներով։ Sony-ն պատասխանատվություն չի կրում տվյալների կորստի կամ որևէ պատահական, անուղղակի, հատուկ կամ կողմնակի վնասների համար (ներառյալ կորցրած եկամուտը կամ շահույթը), որը ծագում է Sony-ի արտադրանքից կամ կապված է դրա հետ՝ պայմանագրով, իրավախախտմամբ կամ այլ կերպ.

    Արտադրողի կողմից տրամադրվող երաշխիքից օգտվելու համար դիմե՛ք Sony-ի լիազորված սպասարկման կենտրոն հետևալ հասցեով՝:

    Զիգզագ» ՍՊԸ 

    Չարենցի փողոց 25, Երևան, 0025, Հայաստան

    Հեռախոսահամար: +374 11 900 800

    Էլ․ փոստ: service@zigzag.am

    Սպասարկման ժամեր: Երկուշաբթիից շաբաթ, ժամը 10։00-ից 19։00-ը